Պրահա-Երևան չվերթի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Դանիել Շաբիկը:
Նրա խոսքով, չնայած վերջնական պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել, բանակցությունները չեն ընդհատվում: «Երբ ավարտենք բանակցությունները և մեզ հայտնի լինեն չվերթների մանրամասները, մենք այդ մասին կհայտնենք մեր բիզնես-գործընկերներին և մամուլին», - նշել է Շաբիկը:
Հիշեցնենք, որ 2015-ի հունիսին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիա իր այցի ընթացքում հանդիպել էր «Չեխական ավիաուղիների» ղեկավարության հետ և քննարկել Պրահայի և Երևանի միջև կանոնավոր չվերթների վերականգնման հարցը:





























