Ասիայի եւ նախկին Խորհրդային Միության երկրներն առավելապես խոցելի գոտիներ են, որոնք կարող են վնաս ստանալ ռուբլու եւ յուանի արժեզրկումից: Այս մասին գրում է Bloomberg-ը:

«Մինչ Ադրբեջանն ու Վրաստանն անցյալ տարվա ընթացքում արժեզրկեցին արժույթի փոխարժեքը, այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Մոնղոլիան եւ Նիգերիան, շարունակում են վտանգի գոտում մնալ»,- կարծում են Bloomberg-ի փորձագետները:

Ղազախստանն արդեն թույլ տվեց, որ տենգեն անկում ապրի, իսկ Վիետնամը, անցյալ շաբաթ յուանի անկումից հետո, դոնգի փոխարժեքը նվազեցրեց այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ:

Փորձագետ Իլան Սոլոթը կարծում է, որ ճնշումը մեծանում է հատկապես նրանց նկատմամբ, որոնք հումք արտահանող են եւ Ռուսաստանի հետ առեւտրային կապեր ունեն: