Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգ է Ռուսաստանից եւ այլ երկրներից մեծ քանակությամբ անորակ ալկոհոլի ներկրման հարցովԼ
«Ռուսաստանից եւ այլ երկրներից ներկրվող կեղծ արտադրանքը խեղդել է երկիրը: Ի՞նչն է խանգարում կառավարությանը պաշտպանել սեփական շուկան»,- ալկոհոլային խմիչքի արտադրության եւ պաշտպանության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահը:
ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ, Լուկաշենկոն նշել է, որ մասնագետներն առաջարկում են խիստ պատասխանատվություն սահմանել Բելառուս կեղծ արտադրանքի ներկրման համար՝ մինչեւ մատակարարող տրանսպորտային միջոցների առգրավումը:
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի բելառուսցի ժողովրդին կործանեն անորակ կեղծիքներով»,- ասել է նա:
Նախագահի կարծիքով, ալկոհոլի ակցիզի զգալի բարձրացումը «սպանել է» ոլորտը:




























