Ավստալիայում մոլորված բրիտանացի զբոսաշրջիկը կարողացել է գրավել փրկարարների ուշադրությունը՝ ավազի վրա օգնության կանչ թողնելով:

Անգլիական Քենթ կոմսության 63-ամյա բնակիչ Ջեֆ Քիզը Քվինսլենդի հյուսիսային Ջարդին ազգային պարկում մոլորվել է, երբ որոշել է առանց շրջանցելու՝ ուղիղ ճանապարհով հասնել վրանային ճամբար: Ընդ որում, նա բոբիկ է եղել, լողազգեստով եւ կիսատաբատով, մարզաշապիկով եւ լայնեզր գլխարկով:

Գիշերը ժամը 2-ին զբոսաշրջիկը դադարեցրել է ճամբարը գտնելու ապարդյուն ջանքերը եւ որոշել սպասել արեւածագին: Այդ ընթացքում ընկերները ոստիկանությանը հայտնել են Քիզի անհետանալու մասին, եւ նա հեռվում ուղղաթիռների աղմուկ է լսել: Ըստ Newsru.com-ի, արդյունքում նա փայտով ավազի վրա S.O.S. է գրել, ամսաթիվ, ինչպես նաեւ դեպի գետ տանող ուղղությամբ սլաք նկարել:

The Guardian-ի փոխանցմամբ, նրա ծրագիրը հաջողությամբ է պսակվել: Արդեն հիվանդանոցում Քիզն ասել է, որ իրեն հիմարի պես է զգում, բայց եւ հաջողակ է համարում: