Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի մի քանի ուսանողներ հրաժարվել են կարդալ ուսումնական պարտադիր ծրագրում ներառված «Ուրախ տուն» կոմիքսը: Նրանք պարզաբանել են, որ լեսբուհիների կյանքի մասին պատմությունը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին:
Ուսանողները հավելել են, որ կոմիքսի պատկերներում նաեւ մերկ մարդիկ եւ բաց սեքսուալ տեսարաններ կան:
Հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Մայքլ Շոնֆիլդը հիշեցրել է, որ այդ գրքերն ուսումնական ծրագրում ներառել են ուսանողների եւ դասախոսների կայացրած կոլեկտիվ որոշումից հետո: Նա նաեւ ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր ուսանողների համար անհնար է որեւէ գիրք գտնել, որը չի հակասի բացառապես բոլորի համոզմունքներին:




























