Մայրաքաղաքի դպրոցներում կա դասվարների պակաս՝ կապված առաջին դասարանցիների թվաքանակի և դասարանների ավելացման հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Ովքեր մտածում են, թե առանց ծանոթի հնարավոր չէ ընդունվել դպրոց աշխատանքի, սխալվում են: Ես հայտարարում եմ՝ մենք դասվարների խնդիր ունենք, եկեք, դիմեք, դասարանները շատացել են»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:
Գայանե Սողոմոնյանը նաև նշեց, որ մինչեւ 2025թ. նախատեսվում է մայրաքաղաքի բոլոր դպրոցներում իրականացնել ներառական կրթություն. «Ներառական կրթություն իրականացնող կամ չիրականացնող դպրոցներ այլևս չեն լինելու: Այս տարի ևս 6 դպրոց միացավ այդ ծրագրին»:




























