Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում Wedgewood Church քրիստոնեական եկեղեցու մուտքը ԼԳԲՏ-գույներով են ներկել՝ թաքցնելու համար սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հասցեին վանդալների թողած վիրավորական գրառումները:
Ըստ The Independent-ի, նախապես Wedgewood Church-ի դռներին LGBT Equality («ԼԳԲՏ-հավասարություն») մակագրությամբ նշան կար: Այնուհետեւ անհայտ անձիք փորձել են այն սեւ ներկել եւ նույնասեռականների մասին անպարկեշտ գրառում են արել: Եկեղեցու թույլտվությամբ այն ծիածանի գույներով են ներկել:
Wedgewood Church-ը նույնասեռականներին սատարող կազմակերպություն է: Չի հստակեցվում, սակայն, թե հատկապես քրիստոնեական որ հարանվանությանն է պատկանում եկեղեցին:




























