Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը:

Բացահայտվել է գողության` 20, կողոպուտի` 1, խարդախության 12 եւ յուրացման 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1,   մարմնական վնասվածք հասցնելու` 4,  գողության  7 եւ խարդախության 2 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: