Գերագույն Ռադան հսկող զինծառայողների շարքեր մարտական նռնակ են նետել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշենկոն Facebook-ում գրել է, որ Ազգային Գվարդիայի մի քանի զինծառայող ծանր վիրավորվել են։

«112 Ուկրաինա» հեռուստաընկերության թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին վիրավորների թիվը արդեն հասել է 15-ի։ Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան։

Ոստիկանները տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերում։