Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շեւչուկը հայտարարել է, որ իր կինն է դառնալու չճանաչված հանրապետության փոխվարչապետ, արտգործնախարար Նինա Շտանսկին:

«Շատ շուտով Նինա Վիկտորովնան (Շտանսկին) կդադարի կատարել նախարարի պարտականությունները ու կկատարի նախագահի կնոջ ամուսնական պարտականությունները»,- ասել է 47-ամյա Շեւչուկը մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ շուտով նշանակվելու է Մերձդնեստրի հանրապետության նոր արտգործնախարար, սակայն չի բացահայտել, թե հատկապես ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շտանսկին կատարում էր ոչ միայն Մերձդնեստրի կառավարության նախագահի տեղակալի եւ արտգործնախարարի, այլեւ Մերձդնեստրի գլխավոր բանակցողի դերը ՝ «հինգ պլյուս երկուս» ձեւաչափում: Բանակցային գործընթացին մասնակցում են Մոլդովան ու Մեձդնեստրը որպես հակամարտության կողմեր, Ռուսաստանը, Ուկրաինան ու ԵԱՀԿ –ն՝ որպես միջնորդներ, ինչպես նաեւ Եվրամիությունն ու ԱՄՆ –ը ՝ որպես դիտորդներ: