Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իրավապահ մարմինները Գերագույն Ռադայի դիմաց բողոքի ցույցի մոտ 30 մասնակցի են ձերբակալել: 

«Արդեն 30 մարդ ձերբակալված է: Դեռ էլի կլինեն: Նռնակ նետողին ենք բռնել. նրանց նռնակներն առգրավվել են, այդ թվում նաեւ՝ առավելագույն հեռահարությամբ Ֆ-1-ը», —  Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Արսեն Ավակովը: 

Ավակովի տվյալների համաձայն, մոտ 90 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են: