Հունաստանի առափնյա ծառայությունը երեքշաբթի օտարերկրյա դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է հայտնաբերել, որը  մեծ քանակությամբ զենք էր տեղափոխում, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը։

Հաղորդվում է, որ նավը եղել է Կրետե կղզու մոտակայքում։ Ավելի մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նավը առգրավվել է եւ տեղափոխվել անվտանգ նավահանգիստ հետագա ստուգումների համար։