Նեպալում ոստիկանները սպանել են հինգ ցուցարարների, ովքեր պահանջում էին պաշտոնական կարգավիճակ իրենց էթնիկ խմբի համար, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները, չորս ցուցարարներ փորձել են հարձակվել Բիրգունջ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Եվս մեկ մարդ զոհվել է Կալաիյա քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ, հայտնում է Gazeta.-ն:

Զոհվածները մադհեսի ազգության ներկայացուցիչներ էին, որոնք ենթարկվում են  խտրականությունների: Հիմա մադհեսիները  պահանջում են իրենց համար առանձին նահանգ ստեղծել ՝ երկրի նոր սահմանադրությունը հաստատելու շրջանակում: Նոր սահմանադրությունը ենթադրում է  Նեպալի դաշնայնացում: