Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 1-ին,  Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» կողմից բռնաբարության սպառնալիքի մասին հայտնի հայտարարության վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիմումի հիման վրա ընդունել է վարույթ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Հանձնաժողովի որոշմամբ զեկուցող է ընտրվել Թեւան Պողոսյանը, հետագայում օրենքով նախատեսված ժամկետներում տեղի կունենա նիստ, որի ընթացքում էլ կորոշվի՝ էթիկայի խախտում կա, թե ոչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: