ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցների ցուցակի ընդլայնմամբ փորձում է վարքագծի անընդունելի մոդել պարտադրել իրենց։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Վաշինգթոնին հուզում է ոչ թե թեժ կետերում լարվածության թուլացման խնդիրը, այլ նրան զայրացնում է համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի ինքնուրույն դիրքը։ ԱՄՆ-ը ցանկանում է պատժել մեզ ազգային շահը պաշտպանելու, Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչների ազատ ընտրության համար եւ դրանով ուզում է հարված հասցնել մեր տնտեսությանը»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։