Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից  3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 5, յուրացման` 2, ապօրինի ծառահատման` 3, շորթման, մաքսանենգության եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության  3  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: