Գերմանիան այս տարի սպասում է, որ ստիպված է ընդունելու մոտ 800 հազար փախստականների։ Այս մասին Անկարայում G20 երկրների աշխատանքի նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության  նախարար Անդրեա Նալեսը։

«Մենք կանխատեսում ենք, որ մեզնից այս տարի ապաստան խնդրող փախստականների թիվը 4 անգամ ավելի շատ կլինի, քան 2014թ., այսինքն՝ 800 հազար մարդ»,- ասել է Նալեսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ 2015թ. սկզբից Եվրամիության տարածք մուտք է գործել 340 հազար ներգաղթյալ։ Փորձագետների կարծիքով՝ ապօրինի ներգաղթյալների խնդիրը ԵՄ երկրներում այս պահին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր մարդկանց տեղահանության հետ կապված ամենաբարդ խնդիրն է։