Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը սովորական երեւույթ է, ադրբեջանական կողմը տոն օրերին միշտ էլ խախտում է հրադադարի ռեժիմը: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս):

Նրա խոսքով` հակառակորդը տարեցտարի ընդլայնում է իր գործողությունները` կիրառելով նոր տիպի զինամթերք:

«Ադրբեջանը պետք է ցույց տա, որ զենք ունի, դա նաեւ անում է իր ժողովրդին սաստելու համար, որովհետեւ Ադրբեջանի ներսում էլ իրավիճակը խաղաղ չէ: Տարբեր կրոնական պատկանելության եւ տարբեր  լեզուներով խոսող մարդիկ են, եւ բոլորն էլ  գիտեն, որ իրենց  միջեւ խնդիր կա, եւ Ադրբեջանի իշխանությունները փորձում են լարված պահել եւ Ադրբեջանի ժողովրդին, եւ Հայաստանի»,-ասաց Կոմանդոսը:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ից հակառորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը`գնդակոծելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: