Բրազիլիայի Գոյանիա քաղաքում ցույցի մասնակիցները վեց ավտոբուս են այրել ՝ բողոքելով հանրային տրանսպորտի երթուղիների կրճատման դեմ: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով O Globo թերթի էլեկտրոնային տարբերակը: Ցուցարարները քարերով ու կրակմարիչներով ջարդել են քաղաքի տրանսպորտային ընկերությանը պատկանող եւս մի քանի ավտոմեքենաների ապակիներ:
Քաղաքի արվարձանների բնակիները հավաքվել էին հանրահավաքի, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն տեղական իշխանությունների նախաձեռնության կապակցությամբ, ըստ որի ավտոբուսային հիմնական երթուղիները այսուհետ շրջանցելու են հեռավոր թաղամասերը: Այդ փոփոխությունների հետեւանքով շատ քաղաքացիներ ստիպված են լինելու ավելի շատ ժամանակ ծախսել տանից աշխատավայր հասնելու համար:
Հրկիզումներն ու ավիրածությունները, որոնք մոտավորապես վեց ժամ են տեւել, դադարել են միայն ռազմական ոստիկանության միջամտությունից հետո: Բարբարոսների գործողությունների պատճառած վնասը, նախնական տվյալներով, կազմել է մոտավորապես 6 մլն բրազիլական ռեալ ( 1.5 մլն դոլար): Միջադեպից հետո քաղաքային տրանսպորտային ընկերության ներկայացուցիչներն ընդառաջ են գնացել տեղի բնակիչներին ու համաձայնել, որ ավտոբուսային նախկին երթուղիները պետք է պահպանվեն երթեւեկության ամենաթեժ ժամերին:




























