Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել արդիական համաշխարհային իրադարձությունները: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում հանդիպումից առաջ:

Նա հայտարարել է, թե ժամանակն է Սիրիայում իրավիճակի քաղաքական լուծման համար: «Մեր երկու երկրներին մտահոգում է իրավիճակը Սիրիայում: Կարծում ենք, թե այժմ հասել է կարեւոր պահը, երբ քաղաքական լուծման համար դուռ է բացվել»,- նշել է Աբասը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Պաղեստինի նախագահը քննարկելու են նաեւ պաղեստինա-իսրայելական կարգավորման, Սիրիայի եւ Իրաքի իրավիճակի հարցերը: