«Ազգային գվարդիայում ամբողջությամբ պայմանագրային հիմունքի անցնելու ուղին ենք բռնել»,- այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Ինտերֆաքս Ուկրաինա»-ի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ դա տեղի չի ունենա շատ արագ:

Ավակովը նաեւ նշել է, որ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատների մարտիկներին, որոնք ստեղծվել են կամավորական հիմունքներով, ցանկության դեպքում աշխատանքի կտեղավորեն ներքին գործերի մարմիններում: Հակաահաբեկչական գործողությունների ժամանակ վիրավորածներին նույնպես աշխատանք կառաջարկեն:

Ավելի վաղ նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել էր ուկրաինական բանակի շարքերում պայմանագրային զինծառայողների թիվը մեծացնելու ծրագրերի մասին: