Ֆրանսիական հայտնի Routard ուղեցույցը հատուկ թողարկում է պատրաստել Ֆրանսիայի մասին, որը երկիր ժամանող միգրանտներին կօգնի տեղափոխությունից հետո բնակություն հաստատելիս:

Hello կոչվող ձեռնարկը բաղկացած է 96 էջից: Դրանում նկարներ են, որոնք պատկերում են Ֆրանսիա ժամանածների առաջնահերթ պահանջները: Վիզուալ բառարանը ֆրանսերեն չիմացող փախստականներին կօգնի անհրաժեշտ օգնություն ստանալ եւ բացատրվել տարբեր իրավիճակներում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ներկայում ուղեցույցը կարելի է անվճար ներբեռնել Routard-ի կայքից, իսկ 4 հազար օրինակով առաջին տպաքանակը պատրաստ կլինի հոկտեմբերին: Սպասվում է, որ դրանք միգրանտներին կբաժանեն նրանց օգնող կամավորներն ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները: