Ուկրաինան միջազգային դատարաններում Ռուսաստանից կպահանջի փոխհատուցել Ղրիմի բռնակցման եւ Դոնբասի տարածքը բռնագրավելու դիմաց: LB.ua-ի փոխանցմամբ, դատական հայցերով Կիեւը Մոսկվայից ավելի քան 50 մլրդ դոլար կպահանջի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Ամեն ինչ հաշվարկել ենք: Նույնիսկ բնական ռեսուրսների, այդ թվում՝ ավազի գինը, որը չենք կարող օգտագործել»,- պարզաբանել է Պլիմկինը:
Մանրամասներ ներկայացնելով հայցերի մասին՝ նախարարը նշել է. «Եթե մենք ապացուցենք, որ Ռուսաստանը որպես պետություն ֆինանսավորել եւ ֆինանսավորում է ահաբեկչությունը, դա կարող է Ռուսաստանի համար միանգամայն անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել»:
Ընդ որում, ըստ Պավել Կլիմկինի, այդպիսի դատական որոշումների պետք չէ սպասել կարճաժամկետ հեռանկարում. «Դա առնվազն 4-6 տարվա հարց է»:




























