Ադրբեջանը վիրավորվել է ամերիկյան Orbital ATK ընկերությունից, որը հայտարարել է այդ երկրի երկրորդ տիեզերական արբանյակի արձակման շուրջ պայմանավորվածությունը խզելու մասին:
Ըստ haqqin.az-ի, ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Թեդ ՄաքՖարլանդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամերիկյան Exİm բանկը հրաժարվել է ֆինանսական աջակցություն տրամադրել, այդ պատճառով ընկերությունը կորցրել է երրորդ պայմանագիրը:
Orbital ATK-ն պետք է կառուցեր Azerspace-2 արբանյակը, որն Ադրբեջանը մտադիր էր արձակել 2017 թվականին: ԱՄՆ Կոնգրեսը վետո է դրել Exİm բանկի կողմից խոշոր նախագծերի վարկավորման վրա: Կոնգրեսում կարծում են, որ բանկը դուրս է գալիս իր իրավասությունների շրջանակից եւ վերածվում խոշոր կորպորացիաների բիզնես-շահերի պաշտպանի՝ նրանց խոշոր վարկեր հատկացնելով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն առաջին արբանյակը ստացել է ֆրանսիական ընկերության շնորհիվ: Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները Բաքվին օգնում են հետախուզական գործունեություն իրականացնել:





























