Եվրամիությունը կարող է 3 մլրդ դոլար հատկացնել Թուրքիային, Հորդանանին եւ Լիբանանին՝ իրենց տարածքում գտնվող գաղթականների խնդիրների համար: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը՝ Միգրացիայի հարցերով ԵՄ արտահերթ գագաթնաժողովում իր ելույթից հետո:

«Խնդիրը չի կարող կարգավորվել, եթե Թուրքիան, Հորդանանն ու Լիբանան ֆինանսական աջակցություն չստանան, որը անհրաժեշտ է իրենց տարածքում գտնվող գաղթականների կենսական կարիքները բավարարելու համար»,- ասել է շուլցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով, եթե այդ երկրներում մարդիկ անհրաժեշտով չապահովվեն, նրանք վտանգավոր ճանապարհով կուղղվեն Եվրոպա, ուստի Եվրոպական խորհուրդը պետք է այդ երկրներին ֆինանսապես օգնելու որոշում կայացնի: