Եվրոպայում Tesla Motors լյուքս դասի էլեկտրական մեքենաների առաջին գործարանն է բացվել: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:
Նոր գործարանը կբացվի Նիդեռլանդների Թիլբուրգ քաղաքում: Tesla Motors-ը շաբաթական շուրջ 450 ավտոմեքենա կթողարկի, հիմնականում՝ Model S սեդան:
Ըստ GAZETA-ի, ավտոարտադրողը ծրագրում է առաջիկա 5 տարիներին մեքենաների արտադրության ծավալները հասցնել տարեկան 500 հազարի: Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով, մինչեւ 2016 թվականի սկիզբը Tesla Motors-ը կարող է եւս մի քանի գործարան բացել Եվրոպայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր երկու տարի անց Tesla 3- մոդելը շուկայից հանելու մասին:





























