Երկար ժամանակ կարծիք կար, որ նիհարելու համար անհրաժեշտ է հրաժարվել ածխաջրերից: Սակայն լոնդոնցի պրոֆեսոր Թիմ Սփեքթորը կարծում է, որ այդ եզրակացությունը հիմնված է կենդանիների ուսումնասիրությունների վրա եւ մարդու համար կիրառելի չէ: Մարդիկ շատ տարբեր են արձագանքում ածխաջրերին, եւ շատ ավելի կարեւոր է ուշադրություն հատկացնել աղեստամոքսային համակարգի միկրոօրգանիզմներին, քանի որ հենց նրանցից է կախված, թե մարդը հացից, բրնձից եւ կարտոֆիլից կգիրանա, թե ոչ, փոխանցում է Kedem–ը:
Օպտիմալ դիետա մշակելու համար անհրաժեշտ է իմանալ մարդու միկրոֆլորայի կազմը: Սակայն պրոֆեսորի խոսքով՝ հնարավոր է փոխել սննդակարգը դեպի լավն այնպես, որ դա կիրառելի լինի բոլորի համար: Որպեսզի ճիշտ միկրոօրգանիզմները բազմանան, անհրաժեշտ է սննդակարգում ներառել պոլիֆենոլով հարուստ մթերքներ՝ դառը շոկոլադ, մուգ հատապտուղներ, կարմիր գինի, մանուշակագույն կարտոֆիլ:




























