Գիտնականներն հայտնաբերել են «կոտրված սրտի համախտանիշն» առաջ բերող գենետիկ գործոնը: Այս հիվանդությունն իր նախանշաններով նման է սրտի կաթվածին: «Կոտրված սրտի համախտանիշի» ռիսկի գործոններից են հուզական սթրեսը, ընկճախտը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ կլիմաքսը: Այս հիվանդությունը գերազանցապես բնորոշ է հասուն տարիքի կանանց:
Հետազոտությանը մասնակցել է 21 հիվանդ, որոնց մոտ հայտնաբերվել է «կոտրված սրտի համախտանիշ» : Գենետիկ կոմբինացիաների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են DSG2, MYLK2, FKTN եւ LDB3 գեները, որոնք կապ ունեն հիվանդության հետ: Մասնագետները նշում են, որ այդ գեներն առաջ են բերում նաեւ այլ սրտային հիվանդություններ: Արդյունքները հրապարակվել են Journal Neurosurgery ամսագրում:
«Կոտրված սրտի համախտանիշը» վատ է ուսումնասիրված ժամանակակից բժշկության մեջ: Քանի որ այն շատ նման է սրտի մյուս արատներին, հիվանդությունը դժվար է ախտորոշել, փոխանցում է Mignews-ը:




























