Ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվել է Հյուսթոնի ոստիկանության սպայի լուսանկարը, որում երեւում է, թե ինչպես է սպան պառկել գետնին՝ մահացող ձիու կողքին, եւ մխիթարում է նրան։ Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, երբ ձիերով ոստիկանները հերթապահում էին քաղաքի փողոցներում։ Կողքով անցնող ցեմենտատար մեքենան վախեցրել էր Շարլոտա մականունով ձիուն, եւ նա, ձիավորին նետելով իր թամբից, դուրս էր եկել երթեւեկելի հատված ու ընկել մեքենայի անիվների տակ, փոխանցում է Lifenews-ը։

Կյանքի վերջին րոպեները Շարլոտան անց է կացրել իր գործընկերոջ՝ սպա Էրեյոնի գրկում։ Տղամարդը պառկել էր մահացող ձիու կողքին եւ գրկել նրա վիզը։