Սեպտեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Արտակ  Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ` նախագահ-զեկուցող Էլ Հաջի Մալիք Սոուի եւ քարտուղար Միգել դե լա Լամայի գլխավորությամբ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում  կամայական ձերբակալությունների  եւ կալանավորումների հետ կապված վիճակը, մարտի 1-ի դեպքերին առնչվող կալանավորումների ապօրինության, դրանց վերաբերյալ ՀՀ արդարադատության համակարգի ոչ համարժեք արձագանքի, ինչպես նաեւ քաղբանտարկյալների հետ կապված հարցեր: