Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում բացվել է Սուրբ ծննդյան աշխարհի ամենամեծ ցուցահանդեսը, հայտնում է The Mirror-ը։ Ցուցահանդեսի մակերեսը 18 հազար քառ/մ է։ Ինչպես նշում է թերթը, դա ավելին է, քան 2 ֆուտբոլային դաշտը։ Ցուցահանդես-քարանձավն արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Բնապատկերի հյուրերը կարող են տեսնել աստվածաշնչյան տեսարաններ, այդ թվում՝ Հիսուսի ծնունդը։ Ինչպես հայտնել է ցուցահանդեսի հեղինակ Ֆաբիան Ռոհասը, քասթինգին մասնակցել է ավելի քան 720 դերասան, որոնցից ընտրվել է 120 մարդ, փոխանցում է Gazeta-ը։




























