Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Իսպանիայի դեսպանատնից ոչ հեռու ահաբեկչության հետեւանքով երկու իսպանացի ոստիկան է մահացել: Այս մասին հաղորդում է Իսպանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դեսպանատան բոլոր աշխատակիցները, այդ թվում նրանք, որոնք ապահովում են շենքի անվտանգությունը, րատհանվել են, հաղորդում է Gazeta-ն:
Ահաբեկիչները գրոհել են Քաբուլի այն թաղամասը, որտեղ գտնվում են դեսպանատներն ու կառավարական շենքերը: Հարձակումն սկսվել է մահապարտ ահաբեկչի կողմից ականապատված մեքենայի պայթյունով: Դա թույլ է տվել երեք գրոհայինները դիրքավորվել ու կրակ բացել անվտանգության ուժերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Սեդիք Սեդիքիին, մահացել են նաեւ 4 աֆղան ոստիկաններ եւ եւս մեկ օտարերկրացի: ՆԳՆ ներկայացուցչի խոսքով, անվտանգության ուժերի գործողության արդյունքում նրանք փրկել են 12 օտարերկրացու:
Գործողության ընթացքում երեք գրոհայիններն էլ սպանվել են, վիրավորվել են 9 քաղաքացիներ:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:




























