Amazon –ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը դարձել է ամենահաջողակ միլիարդատերը, որը կարողացել է 2015 թ. բոլորից շատ գումար վաստակել 29.5 մլրդ դոլար: Համապատասպան վարկանիշը կազմել է Forbes պարբերականը:
Ջեֆ Բեզոսը դարձել է չորրորդը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ 58.4 մլրդ դոլարի կարողությամբ: Այս տարվա մարտին նա ընդամենը 15-րդ տեղն էր զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
2015 թ. ամենահաջողակ գործարարների ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Facebook-ի համահիմնադիր ու ղեկավար Մարք Ցուքերբերգը: Նրա կարողությունը ավելացել է 11 մլրդով: Երրորդ հորիզոնականում Alphabet-ի ղեկավար Լարրի Փեյջն է: Փեյջը վաստակել է 9.2 մլրդ դոլար, իսկ նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է 45.6 մլրդ:
Չորրորդ տեղում Alphabet –ի նախագահ Սերգեյ Բրինն է, որը անցած տարի կարողացել է իր կարողությունը համալրել 8.9 մլրդ դոլարով՝ այն հասցնելով 37. 6 մլրդ դոլարի:
Մայքլ Բլումբերգը, Bloomberg LP-ի հիմնադիրն ու ղեկավարը, 5.5 մլրդ դոլար է վաստակել: Նրա կարողությունը հասել է 40. 5 մլրդի: Բլումբերգը վարկանիշի հինգերորդ հորիզոնականում է:
Իսկ անցած տարվա ամենամեծ ձախորդը, ըստ Forbes-ի, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմն է եղել: 2015 թ. մարտին նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում էր, բայց մինչեւ դեկտեմբերի 8 –ը կորցրել էր 15. 9 մլրդ դոլար, ինչը հավասար է նրա կարողության 22 տոկոսին: Հիմա նրա կարողությունը գնահատվում է 55. 2 մլրդ դոլար, հայտնում է «Ռոսբալտը»:




























