Գիշերը կթված կաթն օգնում է անքնության եւ անհանգստության դեմ պայքարել: Այսպիսի եզրահանգման են եկել կորեացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Food ամսագրում:
Գիտնականները համեմատել են ցերեկը եւ գիշերը կթված կաթով սնված կովերի վարքը: Արդյունքում պարզվել է, որ գիշերվա կաթը հանգստացնող մեծ ազդեցություն է ունենում, ինչից հետո կենդանիներն ավելի երկար են քնում ու ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերում:
Պարզվում է՝ գիշերային կաթի մեջ, ի տարբերություն ցերեկվա կաթի, 24%-ով ավելի տրիպտոֆան ամինաթթու կա, որը խթանում է քունը, եւ 10 անգամ ավելի մելատոնին հորմոն, որը կարգավորում օրական ռիթմը: Ակնհայտ է, որ կովերի քնած վիճակն ազդում է գիշերը կուտակված կաթի կազմի վրա:




























