Աշխարհում թեյ արտադրող առաջատար պետության կարգավիճակ ունեցող բոլոր երկրներում ամեն տարի դեկտեմբերի 15-ին նշվում է Թեյի միջազգային օրը (International Tea Day):

Օրվա նպատակն է կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի, թեյ արտադրող ձեռնարկությունների աշխատակիցների, արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ:

Ըստ Calend-ի, դեկտեմբերի 15-ին հրապարակվել է Թեյի արդյունաբերության ոլորտի աշխատակիցների իրավունքների համաշխարհային հռչակագիրը: