Գիտնականները պարզել են, որ կայծակի ամենաշատ հարվածներն աշխարհում բաժին են ընկնում Վենեսուելայի Մարաքայբո լճին՝ լճի վրա տարեկան միջինը 297 օր փայլատակում է կայծակը: Հետազոտության արդյունքների մասին գիտնականները հայտնել են Ամերիկյան գեոֆիզիկայի միության գիտաժողովի ժամանակ:
Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են NASA -ի 1998-2013 թթ. արբանյակային լուսանկարները: Գիտնականները ուզում էին հասկանալ, թե Երկրի վրա որ վայրին են ամենից հաճախ հարվածում կայծակները, ընդ որում մրցույթին մասնակցել են մոլորակի մակերեսի այն կետերը, որոնց շրջակայքում առնվազն հազար մարդ է ապրում, հայտնում է Gazeta-ն:
Պարզվել է, որ ամենից հաճախ կայծակը հարվածում է Վենեսուելայի Մարաքայբո լճին, ընդ որում դրա միայն մեկ կետին, որտեղ լճին է միանում Կաթաթումբո գետը: Կայծակներ այնտեղ կարելի է տեսնել տարեկան միջինը 297 օր: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Քաբարե տարածքը (Կոնգոյի ժողովրդավարական հանրապետություն, Հարավային Քիվուի նահանգ) ու Քամպենեն( Կոնգոյի ժողովրդավարական հանրապետություն) : Ինչպես հավաստիացնում են հետազոտության հեղինակները, նրանց ստացած տվյալները ամենաճշգրիտն են, քանի որ արբանյակային լուսանկարները շատ լավ թողունակություն ունեին, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կայծակի հարվածների վայրերը որոշել մինչեւ 11 կմ ճշգրտությամբ:




























