Ավստրալական Սիդնեյում հարյուրավոր Սանտա Կլաուսներ համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել սերֆինգի ամենազանգվածային պարապմունքների գծով, տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն: Բոնդի լողափին 320 Սուրբ ծննդյան կախարդ է հավաքվել: Ինչպես պատմել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը, ակցիայի մասնակիցների թիվն ի սկզբանե 250 սերֆեր էր նախատեսում, գրում է Gazeta-ն:
Կազմակերպիչների խոսքով, սերֆինգի պարապմունքներն անցկացվում էին հոգեկան առողջության խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար: Միջոցառումն անցկացնելուն օգնել են մանրածախ վաճառքով զբաղվող RedBalloon-ը, սերֆինգի Let's Go Surfing դպրոցը եւ սերֆինգի բարեգործական OneWave կազմակերպությունը:
«Լավ է, հոյակապ է, շատ մարդ կա, լիքը ուրախություն, լիքը էներգիա, կլանում է ուղղակի», – ասել է Սանտա Կլաուսներից մեկը:



























