Նավթային ճգնաժամը հանգեցրել է նրան, որ Կանադայի Ալբերտայի նահանգում 2015թ. հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվը 30 տոկսով աճել է՝ ի համեմատություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի, գրում է The Guardian թերթը:

Հաղորդվում է, որ Սասկեւիչի նահանգում, որտեղ տնտեսությունը հիմնականում հենված է էներգետիկ գործոնի վրա, ինքնասպանությունների թիվը 19 տոկոսով մեծացել է: Լրատվամիջոցներն այն «սուիցիդալ բումը» կապում են տնտեսական խնդիրների հետ:

«Հետազոտությունների համաձայն՝ գործազրկության 1-տոկոսանոց աճը 2 տարում հանգեցնում է իքնասպանությունների 0.79-տոկոսանոց աճի»,- պնդում է Ինքնասպանությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Մարա Գրյունաուն: Նա նշում է, որ գործազրկության իրական աճը դեռ առջեւում է:

«Որքան մոտենում են Սուրբ Ծննդյան տոները, այնքան վատ», — ասում է նա եւ նշում, որ հոգեբանական օգնության համար վերջին ժամանակներս ավելի հաճախ են բժշկի դիմում 20-50 տարեկան, նավթային արդյունաբերության հետ անմիջական կամ ոչ անմիջական կապ ունեցող անձինք: