Մեծ Բրիտանիայում Մարգարեթ Թեթչերի անձնական իրերի աճուրդի հասույթը կազմել է 4.97 մլն դոլար։ Christie's աճուրդի տան թոփ լոտը դարձել է ամերիկյան սպիտակագլուխ արծվի արձանիկը, որը մակագրված է «լավագույն մաղթանքներով՝ Ռոնալդ Ռեյգանից»։ Այն «երկաթյա տիկնոջը» նվիրել էին 1984թ.։ Արձանիկը վաճառվել է 404 հազար դոլարով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրորդ արժեքավորը իրը եղել է կարմիր նախարարական պորտֆելը, որը վաճառվել է 365 հազար դոլարով։ Լավագույն եռյակը եզրափակել է Joseph Chaumet ոսկերչական տան վզնոցը՝ զարդարված զմրուխտով եւ ադամանդով։ Լոտը վաճառվել է 240 հազար դոլարով։
Christie's աճուրդի տունը դեկտեմբերի 3-16-ն անցկացնում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ կին վարչապետի անձնական իրերի վաճաքը։ Աճուրդը նվիրված է երկաթյա տիկնոջ 90-ամյակին եւ վարչապետի պաշտոնից հեռանալու 25-ամյակին։




























