ԱՄՆ մթնոլորտային եւ օվկիանոսագիտական հետազոտությունների ազգային վարչության (NOAA) զեկույցում ասվում է, որ Արկտիկայում գրանցվել են վերջին 115 տարվա ամենաբարձր ջերմաստիճանային ցուցանիշները։

Հաղորդվում է, որ NOAA մասնագետներին հաջողվել է արձանագրել 1990թ.-ից ի վեր Արկտիկայում ամենաբարձր ջերմաստիճանային ցուցանիշները։ Մասնավորապես 2014թ. սեպտեմբերից 2015թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը եղել է միջինից 1.3 աստիճան Ցելսիուսով բարձր, փոխանցում է Informing-ը։

Գիտնականները դրա հիման վրա եկել են այն եզրակացության, որ Արկտիկայում գլոբալ տաքացումը 2 անգամ ավելի արագ է ընթանում, քան ողջ մոլորակի վրա։ Հետագայում այդ գործընթացը կհասնի նաեւ աշխարհի մյուս երկրներ։