Իտալիայում դեկտեմբերի 16-ին համընդհանուր գործադուլ է հայտարարվել։ Բողոքի ակցիան պաշտպանում են առողջապահության համակարգի ավելի քան 200 հազար աշխատակիցներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ակցիայի մասնակիցները պաշտպանում են Առողջապահության ազգային ծառայությունը եւ դեմ են արտահայտվում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կրճատմանը։
Գործադուլի պատճառով Ապենինյան թերակղզու բնակիչները կզրկվեն մոտ 2 մլն բժշկական ծառայություններից։ Մասնավորապես նրանք չեն կարող բժշկի գնալ կամ անալիզներ հանձնել։ Բացի այդ, հետաձգվելու է 40 հազար վիրահատություն։ Բժշկական օգնություն է ցուցաբերվելու միայն արտակարգ դեպքերում։




























