Պեկինի իշխանությունները առաջիկա երեք օրերի համար տագնապի առավելագույն մակարդակ են հայտարարել՝ սմոգի պատճառով:
Օդում սմոգի մասնիկների խտությունն արդեն գրեթե 5 անգամ ավելի է անվտանգ մակարդակից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ անգամ նկան տագնապ է հնչեցվել դեկտեմբերի 8-ին: Դեկտեմբերի 19-ին Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը կհասնի «ուժեղ» մակարդակին, եւ այդ ռեժիմը կտեւի մինչեւ դեկտեմբերի 22-ը:
Այդ ռեժիմի դեպքում փողոց են դուրս գալիս միայն այն ավտոմեքենաները, որոնց համարանիշն ավարտվում է զույգ թվով (կամ հակառակը), դադարեցվում են շինարարական բոլոր աշխատանքները եւ բեռնափոխադրումները, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները:




























