«Աստղային պատերազմների» ավստրալացի երկրպագուներ Քերոլայն Ռիթերը եւ Էնդրյու Փորթերսն  ամուսնացել են ԱՄՆ-ում նոր ֆիլմի պրեմիերային, տեղեկացնում է  The Sydney Morning Herald-ը: Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի չինական TCL չինական թատրոնի մոտ: 

«Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ֆիլմը առաջիններից մեկը դիտելու համար Ռիտտերն ու Պորտերսը կինոթատրոնի հերթում գրեթե երկու շաբաթ են անցկացրել:  

Հարսնացուին  խորան է ուղեկցել «Դարթ Վայդերը»: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ «Չուբակկան» եւ R2-D2-ը: Ինչպես փոխանցում է Variety-ն, ամուսնական տորթը թեմատիկ էր: 

Միջոցառման ավարտին Չինական TCL թատրոնի նախագահ Էլվիս Հայթ Քուշները նորապսակներին ասել է. «Քերոլայն եւ Էնդրյու, թող որ Ուժը միշտ ձեզ հետ լինի»: Ինքը` զույգը իր հարսանիքը «իրականացած երազանք» է կոչել: