Փարիզի «Դե Վիլ» հյուրանոցում կայացած քառօրյա Phoneton-ի ընթացքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զարգացման համար 1 330 000 եվրո է հավաքվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Nouvelle d’Armenie-ի թղթակից Ժան Եքյանը, միջացառմանը մոտավորապես 800 մարդ էր մասնակցում, որոնց հրավիրել էր Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն: Le Fonds Arménien de France-ը (Ֆրանսիայի հայերի հիմնադրամը) հանդիսավոր ճաշկերույթ էր կազմակերպել, որը նվիրված էր Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ու Սիրիայի ու Իրաքի տուժածներին օգնելու նպատակով քառօրյա դրամահավաքին (գումարը կհատկացվի Հայաստանի ու ԼՂՀ սահմանամերձ շրջաններին, Քեսաբի ու Հալեպի հայկական բնակչությանը ու իրաքյան Քուրդիստանում հայ փախստականներին):

Հրավիրվածների շարքերում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի ազգային ասամբլեայի նախագահ Քլոդ Բարթոլոնը, Փաթրիկ Դեւեջյանը, Շառլ Ազնավուրը, Հունաստանի դեսպան Մարիա Տեոֆիլին, ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, հայկական առաքելական, կաթոլիկ ու բապտիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Անդրե Մանուկյանը, Փաթրիք Ֆիորին, Պասկալ Լեժիտիմյուսը, Ադրիանա Կարամբե –Օհանյանը իր ամուսնու՝ Ապամ Օհանյանի հետ, Սերժ Ավետիքյանը եւ ուրիշներ: Երեկոյին ներկա էր նաեւ թուրքահայ պատգամավոր Ստամբուլում HDP կուսակցության անդամ Գարո Պայլանը:

Հավաքույթի ընթացքում ելույթ են ունեցել երգչուհի Լենա Չամամյանը, երաժիշտներ Անդրե Մանուկյանը, Փաթրիք Ֆիորին ու այլոք:

Հիշեցնենք, որ բանկետը կազմակերպել էին Harry Traiteur ընկերության հանրահայտ ռեստորատորները:

Շառլ Ազնավուրը Փարիզի քաղաքապետ Անա Իդալգոյի, Ազգային ասամբլեայի նախագահ Քլոդ Բարթոլոնի ու Ալեն Թերզիյանի հետ: