Վիրահատության համար մասամբ սափրված կատվի լուսանկարը նվաճել է համացանցը, հայտնում է Daily Mail-ը: Լուսանկարը Imgur կայքում հրապարակել է Edwardwrongtu օգտատերը, ով ենթադրաբար ԱՄՆ –ում է ապրում: Լուսանկարի վրա կարելի է տեսնել, որ կատվի վերեւի կեսը միանգամայն սովորական է, իսկ ներքեւի մասը առանց մազերի է: Ինչպես հայտնել է լուսանկարը տեղադրած օգտատերը, «իմ ընկերոջ կատուն վիրահատվել է, ու հիմա նա առանց տաբատի է»,հայտնում է Gazeta-ն:

Լուսանկարը շատ արագ ավելի քան 2 մլն դիտում է հավաքել, ու կատվազգիների ընտանիքի ներկայացուցչի «տարօրինակ արտաքինը» ըստ ամենայնի, ապշեցրել է օգտատերերին, գրում է թերթը: Կենդանին արդեն ստացել է «կիսակատու կիսաճուտ» անունը: Որոշ օգտատերերի խոսքով, կատվի «մերկությունն» իրենց ստիպում է անհարմար զգալ:

Թե հատկապես ինչ վիրահատություն է արվել համացանցի հերոսին՝ չեն ճշգրտում: