Ուզբեկստանի Սամարղանդի մարզի ղեկավար Զոյիր Միրզաեւը բնակիչներին խորհուդ է տվել Նոր տարուն չշրջել ժամանցի վայրերում եւ տոնը նշել ընտանիքի հետ: Նրա որոշման համաձայն՝ դեկտեմբերի 31-ին Սամարղանդ քաղաքի բոլոր ռեստորանները, սրճարանները եւ բարերը պետք է փակ լինեն: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը:
Միրզաեւն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Նոր տարին ընտանեկան տոն է:
Սամարղանդի ռեստորաններից մեկի աշխատակիցը հաստատել է, որ իրենք համապատասխան հրաման են ստացել:




























