ԱՄՆ Բոսթոն քաղաքի բնակիչները կարող են Սուրբ ծննդյան եւ ամանորյա տոներին «դարակի վրա կենդանի էլֆ» պատվիրել: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է տեղի Boston Craigslist հայտարարությունների կայքում:
Ամանորյա էլֆի զգեստ հագած տղամարդը պատրաստ է ժամը 100 դոլարով գալ ամանորյա երեկույթին, նստել այնտեղ, որտեղ իրեն կնստեցնեն եւ ողջ ընթացքում նայել հյուրերին:
Տղամարդը նշել է, որ իր ծառայությունները շատ պահանջված են, ուստի խնդրում է ցանկության դեպքում նախօրոք պայմանավորվել իր հետ, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչլեով Mashable-ը:




























