Գերմանացի ուսուցիչների միությունն առաջարկել է   16 տարեկան դպրոցականների ծրագրում հատվածներ ներառել Ադոլֆ Հիտլերի  Mein Kampf քաղաքական հռչակագրից: Ինչպես հայտնել է միության նախագահ Յոզեֆ Կրաուսը, պատանիներին չափազանց ձգում է ամեն արգելվածը, այդ պատճառով խելամիտ կլիներ այդ սադրիչ փաստաթուղթն ուսումնասիրել  ուսուցիչների հսկողության տակ, որոնք ի վիճակի կլինեն երիտասարդ սերնդին հեռու պահել «քաղաքական ծայրահեղականությունից», տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

Այս գաղափարն աջակցություն է գտել նաեւ բունդեսթագի պատգամավորների շրջանում: Այսպես` Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից  պատգամավոր Էռնստ Դիտեր Ռոսսմանն ասել է, որ Հիտլերի աշխատանքների քննադատական վերլուծությունը   «ԳԴՀ-ում կբարձրացնի աջ ամբոխավարության դեմ դիմադրողականությունը»: