Սուրբ ծննդի ավանդական El Gordo («Հաստլիկ») վիճակախաղը, որի շահումային ֆոնդը  2,24 միլիարդ եվրո է, խաղարկվում է Իսպանիայում, ամբողջ առաջին մրցանակը`  4 մլն եվրո, բաժին է հասել մեկ քաղաքի բնակիչներին: 

Սուրբ ծննդյան պարգեւը իսպանացիների համար տարվա կարեւոր իրադարձություններից է, դրան մասնակցում է երկրի բնակիչների ավելի քան  80 տոկոսը: Վիճակախաղը հեռարձակվում է երկրի հիմնական հեռուստաալիքներով: Ավանդաբար իսպանացիները ոչ միայն իրենց համար են տոմս գնում, այլեւ դրանցից նվիրում են հարեւաններին, հարազատներին, գործընկերներին կամ ուղղակի ծանոթներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Առաջին մրցանակը (4 մլն եվրո) բաժին է հասել Ռոկետաս-դել-Մառում գնված տոմսերին   (Ալմերիա, Անդալուսիայի ինքնավար շրջան): Այդ շահումը կբաժանվի մի քանի մարդու միջեւ. քանի որ ամեն տոմսը բաժանվում է տասը մասի  (տոմսի բարձր գնի պատճառով`   200 եվրո, մեկ տասներորդ մասն արժե 20 եվրո): Տոմսի մեկ տասներորդ մասն ուրեմն  400 հազար է շահում:

Երկրորդ պարգեւը` 1,25 մլն եվրո, բաժանված է մի քանի խաղացողի միջեւ, որոնք շահող համարը գնել են Սեւիլիայում, Լոգրոնիոյում, Ալիկանտեում, Տոլեդոյում, Կորդովայում եւ Գրենադայում: