Deutsche Bank-ը ռուսաստանցի հաճախորդների հետ կապված 4 մլրդ դոլար արժողությամբ կասկածելի գործարքներ է հայտնաբերել: Ավելի վաղ բանկը 6 մլրդ դոլարի չափով իրականացրած կասկածելի գործողություններ էր հայտնաբերել: Այպիսով՝ նման գործարքների ընդհանուր գումարը կազմում է 10 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ գտնվող իր աղբյուրները:
Գործակալությունը նշում է, որ փողերի լվացման վտանգը հավանաբար չի ստուգվել: Deutsche Bank-ը իր հետաքննության մասին տեղյակ է պահել եւ այլ շահագրգիռ մարմիններին, մասնավորապես ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին, հայտնում է Lenta-ն:
Ավելի վաղ դեպարտամենտը Deutsche Bank-ին մեղադրել էր հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ: Ուշադրության կենտրոնում էին հայտնվել այսպես կոչված հայելային գործարքները, որոնց ընթացքում ռուսաստանցի հաճախորդները ռուբլով արժեթղթեր էին գնում բանկի մոսկովյան գրասենյակից, իսկ հետո վաճառում էին դրանք փոխարժույթով:



























